ԲՐԻԿՍ-ը որպես ուժի նոր կենտրոն

Ինչո՞ւ են պոտենցիալը ավելացնող միությանը ավելի շատ երկրներ միանում

ՀԱՀ-ում տեղի է ունեցել ԲՐԻԿՍ-ի XV գագաթնաժողովը։ Կազմակերպության անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության 40%-ը և տարածքի 20%-ը։ Ըստ էության խոսքը “Մեծ յոթնյակի” (G7) լիակատար հակակշռի մասին է, որը միավորում է ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան։ Բավական է նշել, որ այսօր համաշխարհային ՀՆԱ-ի 31,5 %-ը բաժին է ընկնում ԲՐԻԿՍ-ի երկրներին, իսկ G7-ինը կազմում է 30, 7%։

ԲՐԻԿ-ի անդամ երկրների տնտեսությունները շարունակում են աճել, դրա հետ մեկտեղ նաև կազմակերպության համբավը։ Դա հաստատում է այն հանգամանքը, որ ՀԱՀ-ում տեղի ունեցած համաժողովի աշխատանքներին “հնգյակի” ղեկավարներից բացի մասնակցել են նաև Աֆրիկայի 50 պետությունների, Հարավի, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և առաջնորդներ։ Այսօրվա դրությամբ ԲՐԻԿՍ-ին պաշտոնապես միանալու ցանկության մասին հայտնել է ևս 23 երկիր։ Դրանք պետություններ են, որոնք իրենց հեռանկարը տեսնում են այլընտրանքային դաշինքներում գործընկերային հարաբերությունների զարգացման մեջ։ Դրանցից 6-ը ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ կդառնան արդեն հունվարի 1-ից։ Խոսքը Արգենտինայի, Եգիպտոսի, Իրանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Եթովպիայի մասին է։ Ընդորում հատկանշական է, որ ԲՐԻԿՍ-ի ոչ մի անդամ երկիր չի միացել Ռուսաստանի դեմ Արևմուտքի սկսած պատժամիջոցային պատերազմին։

ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ ներկայացրած երկրների շարքում կան հետխորհրդային տարածքի երկու երկրներ Բելառուսն ու Ղազախստանը (մեր երկրի գործընկերները ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում)։ Հայաստանի համար դա մտածելու առիթ է։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ համագործակցությունը կարող է շահավետ լինել. առաջին հերթին խոսքը տնտեսական կապերի ընդլայնման և նոր շուկաների բացման մասին է։ Ի տարբերություն Արևմուտքի երկրների հետ համագործակցության ԲՐԻԿՍ-ի երկրների հետ գործընկերությունը թույլ կտա Հայաստանին պահպանել ազգային, մշակութային և էթնիկ ինքնությունը։

Նշենք, որ Երևանը ԲՐԻԿՍ-ի անդամ որոշ երկրների հետ արդեն կառուցել է երկկողմանի համագործակցության հաջող մոդել, օրինակ, Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Մոսկվայի և Երևանի առևտրա-տնտեսական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, երկու երկրների ապրանքաշրջանառությունը այս տարի կարող է գերազանցել 5 մլրդ $-ը։ Այդպիսի կանխատեսմամբ կիսվել է Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին Ծաղկաձորում ռուս գործընկերոջ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ։

Երևանում Չինաստանի հետ համագործակցության կայուն և հետևողական զարգացմանը մեծ նշանակություն են տալիս։ Վերջին տարիներին ՀՀ-ն և ՉԴՀ-ն սոցիալ — տնտեսական և տեխնոլոգիական փոխգործակցության ոլորտում զգալի առաջընթաց ունեն։ Բարելավվել են ներդրումային և ֆինանսա-բանկային ոլորտները, ակտիվ փոխգործակցությում է տեղի ունենում գլոբալ էներգոէկոլոգիական “Մաքուր էներգիա” ծրագրի և “Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի” նախագծերի շրջանակներում։

Յոհանեսբուրգում ԲՐԻԿՍ-ի հանրագումարային դեկլարացիայում հատուկ ուշադրություն դարձվեց աշխարհում հակամարտությունների կարգավորմանը, ինչը Արցախի խնդրի հետ կապված շատ կարևոր է Հայաստանի համար։ Փաստաթղթում ասվում է. “Մասնակիցները (գագաթնաժողովի — խմբ.) մտահոգված են աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններով։ Մենք ընդգծում ենք տարաձայնությունների և վեճերի լուծման հարցում մեր հակվածությունը խաղաղ կարգավորմանը երկխոսության և ինքլյուզիվ խորհրդատվությունների միջոցով հիմնված համակարգման և համագործակցության վրա, աջակցում ենք այն բոլոր ջանքերը, որոնք նպաստում են ճգնաժամների խաղաղ կարգավորմանը”։

Հեռանկարում ԲՐԻԿՍ-ը ՇՕՍ-ի հետ մեկտեղ, որի մասնակից է հանդիսանում նաև Հայաստանը որպես գործընկեր, կարող է դառնալ նոր տնտեսական և քաղաքական կենտրոն։ Այդ փաստը կազմակերպության կողմ է գրավում ավելի շատ երկրներ, որոնք ցանկանում են զարգանալ` չկորցնելով սուվերենությունը։

Հնարավոր է, Հայաստանին էլ օգտակար կլիներ միանալ Կազմակերպությանը նոր շուկաներ բացելու և աճի նոր հնարավորություններ ստանալու, միջազգային ասպարեզում կարգավիճակը բարելավելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև