Բիզնեսը կարող է եկամուտի մինչև 50%-ը վերադարձնել թվայնացման համար

 | 

Հայաստանի Կառավարությունը որոշում է ընդունել բիզնեսին եկամտի մինչև 50%-ը վերադարձնել արտադրական գործընթացների և որակի հսկողության թվայնացման ծախսերի նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով այժմ երկրում ընկերությունների 90%-ը կամ թվայնացված չեն կամ թույլ են թվայնացված, ինչը բացասաբար է ազդում դրանց արդյունավետության վրա, և նոր ծրագիրը ուղղված է այդ իրավիճակի շտկմանը։

Այսպես, մինչև 400 մլն դրամ վարկի կամ լիզինգի ձևակերպման դեպքում ձեռներեցներին կախված տոկոսադրույքից և վարկի արժույթից 6%-ից 10 % սուբսիդավորում կտրամադրվի։ Ընկերությունը նաև կարող է դիվերսիֆիկացնել իր արտահանումը` պետության կողմից վարկի գումարի կեսի չափով դրամաշնորհ ստանալով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև