Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին կհեռացնեն աշխատանքից

 | 

“Հասարակական կրթության մասին” օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք վերաբերում են բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ այս տարվա օգոստոսից բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները չեն կարողանա շարունակել աշխատանքը, սակայն նրանց հնարավորություն կտրվի ատեստավորում անցնել։ Այն հաջող անցնելու դեպքում ուսուցիչները կարող են շարունակել աշխատել և աշխատավարձի հավելավճար ստանալ։

Ուսուցիչների՝ սահմանված ժամկետում բարձրագույն կրթություն ստանալու մասին օրենքը ընդունվել է 12 տարի առաջ, սակայն այժմ Հայաստանում բարձրագույն կրթություն չունեցող մոտ 1300 ուսուցիչ կա։

Նոր օրինագիծը թույլ է տալիս նաև ուսուցիչներին և մանկավարժական համալսարանների վերջին կուրսերի ուսանողներին ուղարկել աշխատանքի ոչ միայն սահմանային և լեռնային համայնքներ, այլ նաև բնակավայրեր, որտեղ համապատասխան կադրերի պակաս կա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև