Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 25-ամյակ

Այս տարի մենք նշեցինք Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 25-ամյակը։ Այդ պայմանագիրը երկու երկրների ժամանակակից համագործակցության և փոխգործակցության բազային փաստաթուղթն է։ Հայաստանը ԽՍՀՄ փլուզման առաջին օրերից այն հետխորհրդային երկրների շարքում է, որոնք ամեն կերպ փորձում են պահպանել Ռուսաստանի հետ համագործակցությունը և շահ ու օգուտ փնտրել այդ համագործակցությունից։ Առաջին երկրներից է, որը դարձել է ԱՊՀ-ի անդամ, ապա ՀԱՊԿ-ի, իսկ 2015 թվականին մտել է ԵԱՏՄ-ի կազմի մեջ։ Բոլոր հայ քաղաքական գործիչները առանց բացառության անցյալ 25 տարիների ընթացքում նշել են հայ-ռուսական համագործակցության կարևորությունը հայ ժողովրդի պատմական ճակատագրում։ Հայաստանը միջազգային ասպարեզում իրեն միշտ որպես Ռուսաստանի դաշնակից է դիտարկում։

Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է։ Վերջերս ավարտվել է յոթերորդ տնտեսական հետազոտությունը Հայաստանի տնտեսության ուսումնասիրումը ԵԱՏՄ անդամակցության տեսակետից թեմայով։ Ռուսաստանը շարունակում է առաջատարը լինել գործընկերների շարքում։ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման  և անվտանգության ապահովման կարևորագույն գործոնն է։ Աճում են Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները, ինչը կարևոր դեր է խաղում մեր տնտեսական վիճակի առողջացման գործում։ Աճում են Ռուսաստանից Հայաստան արտահանման ծավալները (ՌԴ-ին բաժին է ընկնում շրջանառության 1/3-ը)։

Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ապահովման գործում կարևոր դեր է խաղում։ Անհրաժեշտ է նշել նաև ռազմական և ռազմա-տնտեսական համագործակցության զարգացման մասին։ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության գործում անփոխարինելի է։ Կարևոր է նաև նշել, որ շատ ակտիվ զարգանում է գիտական – հումանիտար համագործակցությունը։ Ռուսաց լեզուն կրթության բնագավառում հայերենից հետո երկրորդն է։

ԽՍՀՄ փլուզումից հետո այս 30 տարիների ընթացքում հայ հասարակության մեջ տեղի են ունեցել շատ փոփոխություններ։ Ռուսաստանը խոշորագույն երկիր է, որտեղից գալիս են տրասնֆերտներ (ՌԴ-ից 58,8 %, ԱՄՆ-ից 17 %)։ Ռուսաստանը խոշորագույն երկիր է, ուր մեկնում են աշխատանքային միգրանտները։ Ընդ որում, ցուցանիշները տարեց տարի չեն փոխվում։ Միայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է բացասաբար ազդել, բայց դա ժամանակավոր է։

Հայաստանի բնակչությունը համակրում է Ռուսաստանին, այդ թվում նաև Ռուսաստանի նախագահ Վ․Վ․ Պուտինին, բայց վերջին ժամանակներս Արցախի դեպքերի հետ կապված սերունդների պառակտում է  նկատվում։ Երիտասարդ սերունդը արդեն այլ կերպ է իրեն ընկալում, այն ավելի արևմտամետ է, ավելի քիչ զգացմունքային է։ Այդ իրավիճակում արևմտամետ հակառուսական ուժերը ուզում են նոր հայկական ինքնություն ստեղծել, որը կմերժի Ռուսաստանին և անգամ հանդես կգա Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամության օգտին։ Մենք հասկանում ենք, և սոցիոլոգները դա հաստատում են, որ այդ գործընթացը արագ տեղի չի ունենա, տարիներ են պետք, որպեսզի այդ ինքնությունը ձևավորվի։ Բայց համարձակորեն կարելի է ասել, որ բնակչության 40%-ը ակտիվորեն հանդես է գալիս Ռուսաստանի հետ դաշնակցության, եղբայրության և փոխգործակցության ամրապնդման  օգտին, հանդիսանում է այնպիսի արժեքների կրող, որոնք հետագայում կօգտագործվեն հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետագա խորացման համար։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո շատ սուր դրված է զինված ուժերի արդիականացման հարցը։ Եվ տվյալներ կան այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել օգնել Հայաստանին Զինված ուժերի արդիականացման գործում։ Ռուսաստանը կարող է խաղալ մեծ, անփոխարինելի, միայն իրեն հատուկ դեր Հայաստանի անվտանգության և ուժերի հավասարակշռության կայացման գործում։ Մենք պետք է Ռուսաստանին շնորհակալ լինենք, որ ռուս խաղաղապահները աջակցում են հայ բնակչությանը։ Ռուսաստանը Կովկասի տարածաշրջանում պետք է խաղա էլ ավելի կարևոր դեր, և Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ համագործակցությունը ամրապնդի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև