Հայաստանի Խորհրդարանը փոփոխությունների նախագիծ է ընդունել “Զինվորական ծառայության մասին” օրենքում։ Դրա համաձայն բանակում չծառայած և երկրից դուրս եկած Հայաստանի քաղաքացիները կարող են 27 տարեկանից հետո վերադառնալ երկիր և քրեական պատասխանատվություն չկրել, եթե բանակում ծառայեն երկու տարի։ Ինչպես նաև նրանք կարող են ծառայել 15 ամիս և վճարել 2,5 մլն դրամ, կամ ծառայել 7,5 ամիս և վճարել 5 մլն դրամ, 1 ամիս և 10 մլն դրամ, կամ ընդհանրապես չծառայել և վճարել 15 մլն դրամ։
Ընդորում քրեական պատասխանատվության և նշված պահանջների վաղեմության ժամկետը մինչև 37 տարեկանն է, կամ 45 տարեկանը պահեստազորի սպա լինելու դեպքում։ Եթե Հայաստանի քաղաքացին այլ պետության քաղաքացիություն է ստացել 27 տարեկանից հետո և ավելի վաղ ծառայել է այդ երկրի բանակում 12 ամիս և ավելի, ապա նա ազատվում է բանակում ծառայությունից։ Այլ դեպքում նա պետք է վճարի 2,5 մլն դրամ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան