Այսօր Երևանում կանցկացվի «Անմահ գունդ» քայլերթը։

 | 

Կեսօրին Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցուն հարող տարածքից սկսվի «Անմահ գունդ» հիշատակի քայլերթը։ Մասնակիցները կշարժվեն դեպի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակ հուշահամալիր՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի ավանդի և հերոսության հիշատակին։

«Անմահ գունդը արտասահմանում» պատմամշակութային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը պատմել է, որ այս տարի սպասվում է 5-ից 7 հազար մասնակից։ Քայլերթին մասնակցող երեխաներին կազմակերպիչները անվճար պաղպաղակ և ատրակցիոնների տոմսեր կբաժանեն։
Անմար կրակի մոտ մեքենաներով կբերեն նաև այդ տարիների իրադարձությունների անմիջական մասնակիցներին։ Այսօր մեր երկրում ապրում են 67 վետերաններ, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև