Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով Հայաստանում սպասվում է ծիրանի բերքի միջինից ցածր քանակ։ Դրա պատճառը երաշտային աշունն ու ձմեռն են և ապրիլյան ցրտահարությունները։ Խաղողի և կարտոֆիլի բերքը միջին տարեկան մակարդակի վրա կլինի։
Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ոռոգման ջրի պակասը և ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը բացասական են ազդում երկրի ագրարային ոլորտի վրա։ Ամեն տարի Հայաստանում օգտագործվում է 8 մլրդ խորանարդ մետր ջրային ռեսուրսների ընդամենը 25%-ը։ Դրա հետ մեկտեղ երկրի ջրավազանների ջրի մակարդակը անընդհատ նվազում է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան