Երևանի քաղաքապետարանում հայտնել են, որ փուլ առ փուլ հասարակական տրանսպորտից կվերացվի կանխիկ գումարը։ Այսպես, ավտոբուսի վարորդները շուտով կդադարեն կանխիկ ուղեվարձ վերցնել, մանրել և մանրը հետ վերադարձնել։ Դա թույլ կտա նաև բացառել այն դեպքերը, երբ վարորդը օրվա վերջում կանխիկի մի մասը պահում է իրեն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ մայիսի 1-ից մայրաքաղաքի իշխանությունները կփոխեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման կարգը։
Քաղաքապետարանում նաև նշել են, որ ավտոբուսներում տեսախցիկները աշխատում են և ֆիքսում խախտումներն ու պատահարները։
Բացի այդ իշխանությունները քաղաքացիների բոլոր բողոքնորը ուսումնասիրում են։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան