“Ավրորայի լուսաբացը” ֆիլմը միջազգային փառատոնում ստացել է հերթական մրցանակը

 | 

Հայերի ցեղասպանության մասին պատմող “Ավրորայի լուսաբացը” (Aurora’s Sunrise”) ֆիլմը Բուֆալոյի միջազգային կինոփառատոնում հաղթել է “Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ” անվանակարգում։ Կինոնկարում պատմվում է հայ աղջկա Ավրորա Մարդիգանյանի մասին, ում հաջողվել է փրկվել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայերի ցեղասպանությունից։ Նա մեկնել է ԱՄՆ և դարձել հոլիվուդյան դերասանուհի։

Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանը Զորյանի Ինստիտուտի գիտական փոխգործակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ։
Այն դարձել է Հայաստանում նկարված առաջին անիմացիոն վավերագրական ֆիլմը և անգամ “Օսկարի” է ներկայացվել։ Առաջին անգամ այն ցուցադրվել է IAFF 2022 փառատոնին, որտեղ ստացել է ավելի քան 10 մրցանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև