Շաբաթը սկսվեց Հայաստանին պատուհասած ուժեղ քամու հետևանքների վերացմամբ։ Մայրաքաղաքում զոհեր չկան, սակայն քաղաքը լրջորեն տուժել է. տարբեր շրջաններում ծառեր ու սյուներ են տապալվել, տանիքներ ու գովազդային վահանակներ քանդվել: Այժմ հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցների ուժերով բոլոր խնդիրները վերացվել են։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից նշել են, որ տարերքի հետ կապված արտակարգ իրավիճակների վերաբերյալ 52 ահազանգ է ստացվել թեժ գծին, դրանցից 48-ը հենց Երևանին է վերաբերել: Զոհեր և տուժածներ չկան, սակայն վնասվել են ավտոմեքենաներ, ինչպես նաև ժամանակավորապես փակվել են երթևեկելի հատվածները տարատեսակ խոչընդոտներով:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան