Հայաստանի Կառավարության նիստին որոշում է ընդունվել ավելացնել երկրի մարզերում երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների հիփոթեկային աջակցությունը։ Ծրագրի նախնական բյուջեն 2023 թվականին կազմում էր 1,2 մլրդ դրամ, բայց նոր որոշման շնորհիվ այն ավելացվել է 300 մլն դրամով։ Մինչև տարվա վերջ նախատեսվում է այն կրկնակի ավելացնել մինչև 2,4 մլրդ դրամ։
Ծրագիրը երեք տիպի աջակցություն է առաջարկում։ Առաջին դեպքում երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքին հիփոթեկային կանխավճարի համար մինչև 1,5 մլն դրամ աջակցություն է հատկացվում։ Երկրորդ դեպքում նախատեսված է հիփոթեկային ապահովագրության գումարի փոխհատուցում տարեկան մինչև 180 հազար դրամի չափով։ Աջակցության երրորդ տեսակը գործում է մարզերում և իրենից ներկայացնում է հիփոթեկի հիմնական գումարի վճարման աջակցություն։ 1-2 երեխա ունեցող ընտանիքներին հատկացվում է մինչև 500 հազար դրամ, իսկ եթե վարկը ձևակերպողը 25 տարեկանից երիտասարդ է, ապա՝ մինչև 1,5 մլն։ Եթե ընտանիքում երեք և ավելի երեխա կա, ապա աջակցության գումարը կազմում է 3 մլն կամ 4 մլն դրամ, եթե ստացողը մինչև 30 տարեկան է։
2022 թվականին արտոնյալ հիփոթեկից օգտվելու հայտեր ներկայացրել են ավելի շատ ընտանիքներ, քան սպասվում էր։ Ամբողջությամբ ծրագրի գործունեության ընթացքում աջակցության համար դիմել են ավելի քան 3 հազար ընտանիքներ, դրանցից 60-ը հիփոթեկ են ձևակերպել աջակցության առավելագույն երրորդ տեսակով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան