Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի առաջնությունը

 | 

Բասկետբոլի լիգայի կանոնավոր առաջնության հաղթող է դարձել “Արթիկ” ակումբը, որը եզրափակչում հաղթել է “Ուրարտուին” 95։86 հաշվով։ Խաղի արդյունքներով ամենաարդյունավետ խաղացող է դարձել “Արթիկի” բասկետբոլիստ Խավիեր Ուոմակը` նա հավաքել է 24 միավոր, 6 արդյունավետ փոխանցում է կատարել և 22 անգամ օղակի տակ հաղթել է մրցակցին։

Երրորդ տեղում են ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք 94։91 հաշվով հաղթել են “Դվինին”։ Այդ խաղում ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը։ Նա հավաքել է 19 միավոր, 5 արդյունավետ փոխանցում է կատարել և օղակի տակ 21 պահում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև