Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ավարտվել է արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Հայաստանի թիմը 12 տուրի ընթացքում հավաքել է 17 միավոր, տարել է 8 հաղթանակ, 1 ոչ ոքի է խաղացել և պարտվել է 3 անգամ։ Արդյունքում մեր գրոսմայստերները աշխարհի առաջնությունում գրավել են 4-րդ տեղը։ Շնորհավորու՜մ ենք։
Արագ շախմատի Հայաստանի հավաքականի կազմում էին գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը, Ալբերտո Աթոյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան