Արդեն սեպտեմբերի 25-ին բելգիական Անտվերպենում մեկնարկում է սպորտային մարմնամարզության 52-րդ առաջնությունը։ Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ հայրենական սպորտի լավագույն ներկայացուցիչները կմեկնեն Փարիզ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հետևից։
Մեր երկիրը աշխարհի առաջնությանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։
Ազգային հավաքականի կազմի մեջ մտնող մարզիկների ուսումնամարզական հավաքները սկսվել են անցյալ շաբաթ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան