Հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը եզրափակիչ մենամարտում հաղթանակ է տարել Պետրոս Աշկարյանը։ Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնող ըմբշամարտիկը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար շատ դժվար մենամարտում հաղթել է Գեորգի Չիկաիձեին։ Մենամարտի ընթացքում Աշկարյանը պարտվում էր Վրաստանի ներկայացուցչին 1։3 հաշվով, բայց մենամարտի վերջում նա հավաքվել է և կարողացել է հաղթանակ տանել 5։3 հաշվով։
Մարզիկները հանդես են եկել 65 կգ քաշային կարգում։
Եվրոպայի առաջնությունը տեղի է ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան