Արցախում նորից բռնկվել է պատերազմի կրակը։ Այսօրվա իրադարձությունները շատերի համար էին անսպասելի, բայց դրանք կարելի էր սպասել այն օրվանից, երբ պաշտոնական Երևանը Արցախը ճակատագրի քմահաճույքին մատնեց։
Հայկական Կառավարական ԶԼՄ-ներն ու սոցցանցերը այսօր ակտիվորեն գրում են Մոսկվայի և Բաքվի պայմանավորվածության մասին, փորձելով պատասխանատվությունը ՌԴ-ի վրա բարդել։ Ավելի հաճախ տարածվում է ապատեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանը իբր նախապես ռուս խաղաղապահներին զգուշացրել է Արցախում “հակաահաբեկչական գործողության” անցկացման մասին։ Սակայն իրականում ռուս խաղաղապահները իմացել են դրա մասին ռազմական գործողություններից հաշված րոպեներ առաջ։
Առաջինը այդ ֆեյքով հանդես եկավ “Հայկական ժամանակ” թերթը։ Փաշինյանի կնոջը պատկանող թերթի վարկածով Մոսկվան իբր թե ադրբեջանական զինվորականներին տրամադրել է Արցախի բոլոր ռազմավարական կետերի կորդինատները։ Եվ միայն այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները հետ են քաշվել անվտանգ հեռավորության վրա, Ադրբեջանը սկսել է հրետակոծությունը։ Պետք է արդյոք ասել, որ այդ ամենը սկզբից մինչև վերջ սուտ է։
Բացի այդ, ադրբեջանական զինվորականները հազիվ թե բաց ռազմական գործողությունների անցնեին, եթե մեր վարչապետը իրեն բացահայտ դավաճանի պես չպահեր։ Իսկ այլ կերպ ինչպե՞ս գնահատել նրա հայտարարությունները այն մասին, որ նա Արցախը որպես Ադրբեջանի տարածք է ճանաչում։ Եվ դա այն դեպքում, երբ առաջ մեր երկիրը հանդես էր գալիս որպես երկրորդ հայկական Հանրապետության անվտանգության երաշխավոր։
Չի բացառվում, որ էսկալացիայի առիթ է հանդիսացել Փաշինյանի կուսակցության պարտությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին։ Հնարավոր է, որ Բաքուն և Անկարան հենց այդ պատճառով են շտապում հարցը ուժով լուծել։ Իսկ եթե այդպես է, կարելի է եզրակացնել, որ Ալիևի հետ պայմանավորված Արևմուտքի ամբողջական աջակցությամբ գործում է անձամբ Հայաստանի վարչապետը։
Չի կարելի նաև չհիշեցնել Հանրապետության ամբողջ ղեկավարության տարօրինակ պահվածքի մասին։ Երբ Ստեփանակերտի վրա արդեն թռչում էր հրետանին, մեր իշխանությունները լռում էին և կրկնում էին, որ իրավիճակը 14։00-ի դրությամբ կայուն է։
Իսկ Բաքվի հայտարարությանն ի պատասխան, թե իրենք ոչնչացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության ՀՕՊ-ը, հանգստացնելով հայտարարել է, որ Արցախում մենք տեխնիկա և անձնակազմ չունենք։ Այլ կերպ ասած, մեր զինվորական հրամանատարությունը նշել է, որ Հայաստանը հակամարտությանը չի մասնակցում և չի պաշտպանվի Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան։ Դա հաստատել է նաև Փաշինյանը Ֆեյսբուքում իր տեսաելույթի ժամանակ։ Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ հայկական իշխանությունները թքած ունեն Արցախի և նրա քաղաքացիների ճակատագրի վրա։ Ավելին, Արցախի պաշտպանության կոչերի փոխարեն կառավարական ԶԼՄ-ներն ու Տելեգրամ-ալիքները կոչ են անում շրջափակել Ռուսաստանի դեսպանատունը, պատասխանատվությունը բարդելով ՌԴ-ի վրա։
Եթե “հատուկ գործողության” ընթացքում Ադրբեջանը իր հսկողության տակ վերցնի ամբողջ Արցախը, ապա համարյա անխուսափելի էթնիկական մաքրումներին կհետևեն տարածաշրջանում ռուսական դիրքերը թուլացնող իրադարձություններ։ Այդ պատճառով ՌԴ-ին ընդհանրապես ձեռնտու չէ նոր պատերազմը Հարավային Կովկասում։ Դա նշանակում է, որ ստեղծված իրավիճակում, երբ ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել նաև Հայաստանի տարածք, հակառուսկան հիստերիան թեժացնելը ամենավատ բանն է, որ կարելի է մտածել։ Եվ եթե փաշինյանական խումբը ինքնասպանություն չի պլանավորել, ապա ամեն ինչ ավելի վատ է. այն իրականացնում է մեր երկրի ոչնչացման մտածված պլանը։
Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան