Առողջապահության նախարարությունը դրական վիճակագրություն է արձանագրում

 | 

Հայաստանի առողջապահության նախարարության քաղցկեղի գծով խորհրդական Հայկուհի Գեոկչյանը նշել է, որ մետաստիկ հիվանդությունների թիվը վերջին 8 տարիների ընթացքում 40%-ից նվազել է մինչև 15%։ Մասնագետները դա կապում են որակյալ և ժամանակին իրականացվող ախտորոշման հետ։ Այսօր կրծքի քաղցկեղը հիվանդ կանանց 80%-ի մոտ ախտորոշվում է առաջին երկու փուլերում։

Մասնագետները հիշեցնում են, որ արդեն երրորդ տարին է երկրում գործում են մամոգրաֆիական սքրինինգի և քաղաքացիներին “Տրաստուզմաբ” դեղով ապահովելու ծրագրերը, որոնք օգնում են կանանց հայտնաբերել հիվանդությունը և անցկացնել անհրաժեշտ պրոֆիլակտիկա։

Հոկտեմբերը սովորաբար համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ համաշխարհային պայքարի ամիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև