Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական խաղը Թուրքիայի հավաքականի դեմ։ Հայտնի է, որ Սլովակիայի “Սլովանա” ակումբի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել մեր թիմին։ Նա բաց կթողնի նաև մյուս հանդիպումը խորվաթների հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է, որ խաղացողը Սլովակիայից Հայաստան է եկել արդեն վնասվածքով։ Նա վնասվածքով խաղացել է “Սլովանի” վերջին խաղերը։ Ազգային հավաքականի բժշկական շտաբը որոշում է կայացրել չընդգրկել ֆուտբոլիստին մոտակա խաղերում, այդ պատճառով նա հավաքականի հետ Թուրքիա չի մեկնել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան