Եթե անցյալ ուսումնական տարի Հայաստանում առաջին դասարան է դիմել 39 117 աշակերտ, ապա այս ուսումնական տարի ընդամենը 23 589։ Սովորողների թվի նվազման արդյունքում սահմանային գյուղերում քիչ չեն դեպքերը, երբ դպրոցում առաջին դասարան է հաճախում ընդամենը 1-2 երեխա, իսկ որոշ դպրոցներում առաջին դասարանցիներ ընդհանրապես չկան։
Այսպես օրինակ, Շիրակի մարզի Սիզավետ համայնքի միջնակարգ դպրոցում վերջին մի քանի տարիներին առաջին դասարան է ընդունվում 1-2 երեխա։ Այն դեպքում, երբ Սիզավետի դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար, այժմ այնտեղ սովորում է 29 աշակերտ, ինչի արդյունքում մեկ դասարանում տարբեր տարիքի երեխաներ են սովորում։ Իսկ 120 աշակերտի համար նախատեսված Զորակերտի դպրոցում 7 աշակերտ կա, նրանցից երկուսը առաջին դասարանցի են։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան