Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում 100 երեխա է ծնվել սոցիալապես անապահով քաղաքացիների շրջանում ծնելիության խթանման ծրագրի շրջանակներում։ Անցյալ տարի արհեստական բեղմնավորման միջոցով ծնվել էր 76 երեխա և ավելի քան երկու հարյուր կին հղիացել էր։
Երկրում նաև ավելացել է պետպատվերով վիրահատությունների թիվը։ Հաջորդ տարի առողջապահության նախարարության բյուջեն կավելանա 18,4 %-ով և կկազմի 168 մլրդ դրամ։ Բացի այդ 2024 թվականին Հայաստանում կսկսվի բժշկական ապահովագրության համակարգի ներդնումը, որը 2027 թվականից բոլորի համար պարտադիր կդառնա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան