Հազարավոր տարիներ երեխաները դաստիրակվում էին ըստ ավանդական, ամեն հային հասկանալի, մեր նախնիների կարգուկանոնով։ Մեծերի օրինակով նրանք ընկալում էին աշխարհը և սովորում հարգալից վերաբերմունքի շրպապատող մարդկանց նկատմամբ։ Ցավոք, ավելի հաճախ և ավելի բարձր արևմտյան լոբբիստները հայտարարում են, որ այդպիսի մոտեցումը հնացել է։
Մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ տարբեր ՈԿ-երի ներկայացուցիչներ, որոնք ԼԳԲՏ-հայացքներ են տարածում, մի ծագում և ֆինանսավորում ունեն, իսկ Հայաստանը մեծ ընտրություն չունի՝ կամ նա աջակցում է այդ օրակարգին, որպեսզի Նիկոլ Փաշինյանին թույլ տան նստել Եվրոպայի երկրների պահեստայինների նստարանին, կամ էլ հայերը հավատարիմ են մնում ավանդական ընտանեկան արժեքներին և առողջ բանականությանը, սակայն ստանում են ոչ խելամիտ ժողովրդի համբավ։
Մեր այսպես կոչված արևմտյան գործընկերները ամեն անգամ ուղարկում են իրենց պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք ուղղակիորեն առաջ են տանում ԼԳԲՏ-արժեքները։ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը անցյալ տարի «Հայաստանում սեռական բռնության կանխարգելում» սիմպոզիումին պարզ հայտարարեց, որ ժամանակն է մեր երկիրը ընդունի Ստամբուլյան կոնվենցիան։ Միայն թե դրա հետ միասին ստիպված կլինի ընդունել նաև միանգամից բոլոր ԼԳԲՏ-արժեքները, այլապես հայերը կարող են անգամ չնայել Եվրոպայի կողմը։ Պարադոքսն այն է, որ Թուրքիան ինքն է առաջինը և դեռ միակը դուրս եկել Ստամբուլյան կոնվենցիայից՝ իր որոշումը հիմնավորելով կոնվենցիայի բնույթի աղավաղմամբ։
Արևմտյան տեսուչներին երեխաների մասին հոգածության պատրվակի ներքո հաջողվեց Առողջապահության նախարարության հրամանի մեջ խծկել երեխաների անորոշ սեռ հասկացությունը։ Հենց փոքր, երբեմն աննշան փոփոխություններից է սկսվում հիվանդությունը, որը արդյունքում ախտահարում է ամբողջ ժողովրդին։ Փաստաթուղթը, որը անգամ վարչապետի կողմից ստորագրված չէ, հասարակության մեջ տեկտոնական փոփոխությունների ուղի է բացել։ Դրանից հետո մեզ սպասվում է երեխայի սեռի փոփոխություն ըստ ցանկության, մանկապարտեզներում, դպրոցներում և ինստիտուտներում տղաների և աղջիկների համար ընդհանուր զուգարաններ, աշխատանքի ընդունվելիս ԼԳԲՏ-միություններին հավանություն տվողներին նախապատվություն և այլն։
2022 թվականի ամռանը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա Մակդոնալդը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լինն Տրեյսին (այժմ նա Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանն է) հանկարծ ժամանել էին մեր երկրում ԼԳԲՏ-միության «հարգանքի ամսի»։ Անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում ԼԳԲՏ-անձանց իրավական օգնության գրասենյակի բացմանը ներկա էին Շվեդիայի, Բրիտանիայի և Նիդերլանդների դեսպանները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Միջազգային պաշտոնական ներկայացուցիչների այդպիսի քանակ չի տեսել անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերջին տարելիցին, չնայած մեր ժողովրդի համար այդ հարցը ավելի կարևոր է։
Եթե մեր Կառավարությունը վերջնականապես տրվի հետին մտքերին և մինչև վերջ գնա, ի՞նչ երաշխիք կա, որ մեզ արդյունքում գոնե մեկ շաբաթ կթողնեն ավանդական արժեքների հարգանքի համար։ Ի՞նչ ապագա է մեզ սպասվում, եթե հայ ժողովուրդը չսկսի ավանդական արժեքների և յուրօրինակ մշակույթի իր իրավունքները պաշտպանել։ Այսօր Հայաստանը, Ռուսաստանը և ևս մի քանի հետխորհրդային երկրներ այն քչերից են, որ շարունակում են պաշտպանել ընտանիքի ավանդական արժեքները և պարզ կենսաբանական օրենքները՝ աշխարհում միայն երկու սեռ կա, ընտանիքը կինն ու տղամարդն են, իսկ երեխան ծնվում է միանգամից կամ աղջիկ, կամ տղա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Լիովին համաձայն եմ հոդվածագրի հետ։ Իրոք մտորելու և անհանգստանալու տեղիք է տալիս, մեր տեսլականը անչափ մշուշոտ է, և ես էլ համամիտ չեմ “քաղաքակիրթ ” Եվրոպայի այդ տիպի ազատությունների հետ։
Այս հարցը պետք է դրվի ժողովրդական քվեարկության,այլապես ներկայիս չտես կառավարողների ցանկացած ազգակործան որոշում կվնասի մեր ,ավանդական հայկական ընտանիքինեվ ավանդույթներին։Ախր ժողովուրդ ջան մենք հայ ենքչէ?,մեզ հարիր չեն այդ արեւմտյան այլանդակությունները,,,
Աստծուց էնքան հեռացանք, որ էդ հարցն էլ ծառացավ ։ Քրիստոնյա ժողովուրդ, Սոդոմ Գոմորի վախճանը հիշում եք, թե առհասարակ չեք լսել էդ մասին? Ուրեմն ամեն ինչ 0 -ից սկսենք։ Վայ մեզ, վայ մեզ, վաաայ մեզ…
Ալիևին և լգտպ ինգ։ ընդհանրապես որևէ բան զիջել չի կարելի։ Մեր բոլոր հարցերը հերթով կսկսեն լուծում ստանալ միայն նիկոլական հանցավոր խունտան հեռացնելուց, կամ գոնե զուգահեռ կառավարություն ստեղծելուց հետո։