Արցախից տեղահանվածները շարունակում են աշխատանքի տեղավորվել

 | 

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով նոյեմբերի սկզբի դրությամբ երկրում Արցախից բռնի տեղահանված 2384 մարդ աշխատանքային պայմանագիր է ստորագրել։ Միասնական սոցիալական ծառայությունում նոյեմբերի 14-ի դրությամբ աշխատանքի փնտրման համար գրանցված արցախցիների թիվը հասել է 3490-ի, նրանցից 3035-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, 1336-ը գործատուների մոտ է ուղարկվել, իսկ 289-ը արդեն աշխատանք են գտել։

Նաև նախարարությունը ծրագրեր է մշակում բռնի տեղահանվածներին վերապատրաստման կամ պրակտիկայի, ուսուցման միջոցով աշխատանքի տեղավորելու համար, ինչպես նաև ինքնազբաղվածի կարգավիճակ ստանալու միջոցով։
Նշվում է, որ Միասնական սոցիալական ծառայությունում այս պահին գրանցված է 10 445 աշխատատեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև