Արցախի երեխաները պատմել են հայկական հեքիաթներ

 | 

Երևանում տեղի է ունեցել “ՔԱԹ-ՔԱԹ ՀԵՔԻԱԹ” նախագծի ցուցադրությունը, որը կոչված է պահպանել արցախահայերի մշակույթը, լեզուն և նույնությունը։ Միջոցառման ժամանակ ցուցադրվել է տեսանյութ, որում Հադրութի երեխաները, “Ջիզակ Արտ” թատերական խմբակի մասնակիցները Հադրութի բարբառով պատմում են հայկական ժողովրդական հեքիաթներ։ Ամեն մի հեքիաթը ուղեկցվել է անիմացիայով։

Ցուցադրությանը մասնակցել են ոչ միայն Արցախի քաղաքացիներ, այլ նաև իշխանության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային կազմակերպությունների ղեկավարներ, իրավապաշտպաններ, իրավաբաններ, լրագրողներ։ Երեկոյի սկզբում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը Արցախի բարբառով կարդացել է “Հայր մեր” աղոթքը։ Միջոցառմանը նաև երեխաների կատարմամբ հնչել են Արցախի երաժշտությունը և երգերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև