Այժմ Գյումրիում ապրող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները երաժշտական գործիքներ են ստացել։ Դրանք գնվել են նոյեմբերի սկզբին Հայաստանի կամերային երգչախմբի համերգից ստացված միջոցներով։ Սկզբում նախատեսվում էր գնել մեկ ջութակ և երկու դաշնամուր, բայց բարեգործական համերգի շնորհիվ լրացուցիչ գնվել է նաև մեկ դաշնամուր։
Յոթ արցախցի երեխաներ արդեն սկսել են այցելել ստեղծագործական և երաժշտական դպրոցներ։ Նրանց թվում է Միքայել Համբարձումովը։ Նա երկու գործիք է նվագում` դաշնամուր և ակորդեոն։ Մասնակցել է միջազգային մրցույթների և այժմ սովորում է դաշնամուրի բաժնի 5-րդ դասարանում, քանի որ որոշել է դաշնակահար դառնալ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան