12-ամյա Յանա ու 10-ամյա Էլիզա Բեգինյանները նվաճել են Արարատի գագաթը: Լեռնագնացների «4 գագաթ» ակումբի հաղորդմամբ՝ քույրերը շուրջ 7 ամիս պատրաստվել են վերելքին՝ յուրաքանչյուր շաբաթ արշավելով կամ վերելք կատարելով: Էլիզան դարձել է ամենաերիտասարդ հայուհին, ով նվաճել է Արարատը:
Բեգինյան քույրերից բացի նախկինում գագաթ է բարձրացել ևս չորս երեխա:
Արարատն ամենահայտնի ու պոպուլյար, այսպես կոչված, «Հինգհազարյակներից» է. նրա բարձրությունը 5165մ է, իսկ գագաթը պատված է սառցույթով:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան