Ապրիլին Հայաստան են այցելել համարյա 180 հազար զբոսաշրջիկներ

 | 

Հայաստանի Էկոնոմիայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով այս տարվա ապրիլին երկիր այցելել է համարյա 179, 64 հազար զբոսաշրջիկ, ինչը զգալիորեն գերազանցում է անցյալ տարիների ցուցանիշները։ Օրինակ, 2019 թվականի ապրիլին Հայաստան է եկել 137, 6 հազար զբոսաշրջիկ, իսկ 2022 թվականի ապրիլին՝ ավելի քան 96, 9 հազար։

2023 թվականի առաջին երեք ամիսներին մեր երկիր այցելել է 450 հազար զբոսաշրջիկ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ այդպիսի տեմպերով տարվա վերջին օտարերկրյա այցելուների թիվը կարող է գերազանցել 2 միլիոնը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև