Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը Կառավարությանը օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է անշարժ գույքի անօրինական վարձակալմանը։ Նախատեսվում է գործարքի շուկայական գնի 5 %-ի չափով տուգանք այն մարդկանց համար, ովքեր իրենց անշարժ գույքը վարձակալության են տալիս, բայց չեն հայտնում Պետեկամուտների կոմիտե և շահութահարկ չեն վճարում։
Եթե քաղաքացին հարկային մարմիններին չի տեղեկացրել եկամտի այդ աղբյուրի մասին, բայց վճարել է հարկերը, ապա տուգանք չի գանձվի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով երկրում անհրաժեշտ է փոխել քաղաքացիների մտածողությունը, չէ որ նրանք փողը ինչ-որ մեկին չեն տալիս, “այլ դնում են իրենց մի գրպանից մյուս գրպանը”։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան