Խորհրդարանը ընդունել է Արդարադատության նախարարության ներկայացրած փոփոխությունները Քաղաքացիական օրենսգրքում։ Դրանք չեղարկում են առանց նոտարի անշարժ գույքի գրանցման հեշտացված տարբերակը։ Նախկինում Կադաստրի պետական կոմիտեում հնարավոր էր գրանցել անշարժ գույքի հետ կապված գործարքները, եթե դրանք արվում էին պատրաստ օրինակներով։
Այժմ ռիսկերի աճի, ինչպես նաև հարկերից խուսափելու և փողի լվացման դեպքերի կրճատման նպատակով գործարքները անհրաժեշտ է գրանցել նոտարի մոտ։ Դրանք իրենց հերթին կասկած հարուցող գործարքների մասին տեղեկատվությունը կփոխանցեն Կենտրոնական բանկ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան