Անցյալ շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Նիկոլյա Անելկայի հետ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկել է մեր երկրում սպորտային ակադեմիայի շրջանակներում աշխատանքների հեռանկարները։
Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, աշխարհամասի 2000 թվականի չեմպիոն այցելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնը, գնահատել գոյություն ունեցող ենթակառուցվածքները։ Նոր սպորտային ակադեմիայի բացման հնարավորությունը մեր երկրում դեռևս քննարկման փուլում է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան