Հայաստանի քաղաքական ղեկավարությունն «Արցախի հարցը» փակված է համարում: Նման եզրահանգում կարելի է անել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս կատարած հայտարարությունից. «Հայաստանի Հանրապետությունը նման հարց հիմա չունի: Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի կազմում է ԼՂ–ն: Վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում մենք այդ մասին երևի մի 8 անգամ խոսել ենք»:
Ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, որ «Արցախը Հայաստա՛ն է և վե՛րջ»: Բայց այդ նույն տարածքը նա առանց կռվի հանձնեց Ադրբեջանին: Վարչապետը չի ամաչում ինքնուրույն ու իր կամակատարների միջոցով ի լուր աշխարհի խոսել այն մասին, թե ինչ է արել ու շարունակում է անել՝ հանձնել հայկական հողերը: Փաշինյանի գրպանի խեղկատակ Ալեն Սիմոնյանն էլ հավելում է, որ Երևանը պատրաստ է Արծվաշեն գյուղի դիմաց Ադրբեջանին տալ նաև այսպես կոչված «անկլավները»:
Խոսելով այն մասին, որ Արծվաշենը տարածքով ավելի մեծ է, քան այն բոլոր անկլավները միասին վերցրած, որոնց հավակնում է Ադրբեջանը՝ Սիմոնյանը չի կարող չհասկանալ, որ այլ երկրի տրվող փոքր տարածքները շատ ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունեն: Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իր ձեռքերով մեզ տանում է դեպի պետականության կործանում։
Բայց մեր իշխանություններին քիչ էր Արցախի հանձնումը. նրանք առաջ են գնում ու սովորեցնում ոչ միայն այն բանին, որ պատմական հողերը մեզ չեն պատկանում: Ժամանակն է հրաժարվել մշակույթից, պատմությունից ու հայ ժողովրդի խորհրդանիշներից: Հայաստանում Հունաստանի դեսպան Եվանգելոս Տուրնակիսի հետ Փաշինյանի հանդիպմանը վարչապետի թիկունքին պատկերված էր Արագածն, այլ ոչ թե Արարատը, որը Նիկոլը վերջերս նույպես թուրքական ճանաչեց ու մերժեց համասփյուռ հայերի՝ սրբազան լեռն իր խորհրդանիշը համարելու իրավունքը:
Բայց եթե չխոսենք ներքին քաղաքականության մասին, ապա արտաքին-դիվանագիտական դաշտում Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողություններում իրար հաջորդող ձախողումներ ենք տեսնում։
Փաշինյանն արտաքին քաղաքական գիծ կառուցելու հստակ ծրագիր չունի։ Նոյեմբերի սկզբին նա միտումնավոր անտեսում է Ռուսաստանի մասնակցությամբ տարածաշրջանային բոլոր հարթակներն ու ակտիվորեն Արևմուտքի հետ համագործակցության տեսանելիություն ստեղծում, իսկ ամսվա վերջին ծրագրում է բարձր մակարդակով քննարկել հայ-ռուսական հարաբերությունները. «Մենք Ռուսաստանին համարում ենք բարեկամ երկիր… Կան հարցեր, որոնք պետք է լուծվեն, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի, միմյանց շահերի, ինքնիշխանության և անկախության հարգման վրա»։
Եվ եթե Փաշինյանի դեպքում ամեն ինչ պարզ է, ի՞նչ է այդ մասին մտածում մեր հասարակությունը։ Վերջերս արված հարցման համաձայն՝ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ 2018 թվականից ի վեր գրեթե կիսով չափ կրճատվել է այն մարդկանց թիվը, ովքեր վստահ են, որ Հայաստանն անվտանգ ճանապարհով է շարժվում։ Իհարկե, հասարակությունը հիմա հետճգնաժամային շոկի մեջ է, բայց արդյո՞ք երկար պիտի հանդուրժենք հայկական պետության ինքնասպան կուրսը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Հազարամյակների ընթացքում Հայոց պատմության մեջ չի եղել էսպիսի հայատյաց, ազգադավ, բարոյալքված ու ցինիկ , 8ճճճ մակարդակի կառավարություն։ Ճանապարհ ցույց տվեք, եթե տեսնում եք։