Երևամում անցկացվող անիմացիոն ֆիլմերի և գեղանկարչության “ՌեԱնիմանիա” 15-րդ միջազգային փառատոնին ներկայացվել է կոմպոզիտոր, դիրիժոր,երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանի երաժշտությամբ երեք ֆիլմ։ Դրանք են Իննա Սահակյանի “Ավրորայի լուսաբացը”, Հարություն Թումախյանի “Սևանիկ” և Գոռ Ենղոյանի “Վերադարձ ճակատագրին” ֆիլմերը։
Կոմպոզիտորը նշել է, որ դա իր համար մեծ պատիվ է, և ինքը ուրախ է, որ այդպիսի միջոցառմանը մեծ տեղ են տալիս երաժշտությանը։ Անդրանիկ Բերբերյանը երաժշտություն է գրել ավելի քան 30 ֆիլմերի համար, ինչպիսիք են “Արմատներ” (2016), “Կյանք ու կռիվ”, “Կյանք ու կռիվ 2” (2017), “Էրկեն Կիշեր” (2018), “Կաֆկայի երազը” (2020), “Սողոմոնի երգերը” (2020) և այլն, ինչպես նաև ստեղծագործություններ նվագախմբի, անսամբլների և մենակատար երաժշտական գործիքների համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան