Հայ սիրողական վազորդները և պրոֆեսիոնալ մարզիկները մրցել են “Վարչապետի գավաթի” համար։ 13-ից 17, 18-ից 40 տարեկան և 41-ից բարձր տարիքի մարզիկները վազել են Փարաքար գյուղից մինչև Էջմիածին քաղաք։ Վարչապետ Փաշինյանը անձամբ է հանձնել մրցանակները, մեդալները և գավաթները։
Առաջին տասնյակի մեջ մտած վազորդներին յուրաքանչյուր տարիքային խմբի շրջանակներում հանձնվել են նաև 1 մլն-ից մինչև 50 հազար դրամ պարգևներ։
Հայաստանի վարչապետի կողմից կազմակերպվող մասսայական սպորտային միջոցառումները անցկացվում են վազքի, լողի, հեծանվավազքի և թենիսի բնագավառում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան