Հայպետհիդրոմեդի աշխատակիցները զգուշացնում են այս շաբաթ սպասվող ջերմաստիճանային տատանումների մասին։ Տաք սկզբից հետո ջերմաստիճանային ցուցանիշները նվազել են 2-ից 4 աստիճանով, սպասվում են անձրևներ, հնարավոր է ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում մինչև 20 մ/վ արագությամբ։ Հանգստյան օրերին ջերմաստիճանը նորից կարող է բարձրանալ մինչև 20 աստիճան։
Օդերևութաբանները զգուշացնում են այս շաբաթվա ընթացքում առատ տեղումների մասին։ Մինչև հինգշաբթի Հայաստանի տարբեր շրջաններում սպասվում ամպրոպ քամու ուժգնացմամբ, ինչից հետո ջերմաստիճանը նորից պետք է բարձրանա, իսկ քամիները նահանջեն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան