Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանը և Ռուսաստանը ընդհանուր մշակութային ժառանգություն ունեն։ Ռուս նկարիչները, գրողները, բանաստեղծները և լրագրողները միշտ սիրել են Հայաստանը բնության, գույների և համերի բազմազանության և շատ այլ բաների համար։ Մեր երկիրը նրանց հատուցել է հյուրասիրությամբ, լեգենդներով և պատմություններով, որոնք հետո հիմք են դարձել շատ հայտնի ստեղծագործությունների համար։ Այդ պատճառով այսօր հնարավոր չէ ռուս մեծագույն բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օրվա մասին չհիշել։ Մարդու, ով իր գործերում փառաբանել է ոչ միայն մեր երկիրը, այլ նաև նրա ոգին, բնակիչների արդարությունն ու վեհությունը։
Հայաստանում քիչ չեն լեգենդար բանաստեղծին նվիրված հասցեները և հուշարձանները։ Օրինակ, Լոռու մարզի Պուշկինո գյուղը և նույն մարզում գտնվող Պուշկինի լեռնանցքը (այստեղ դասական բանաստեղծը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը տեղափոխող սայլին)։ Բանաստեղծի հուշարձանները տեղադրված են Երևանում` նրա անունը կրող դպրոցի բակում, Գյումրիում, Ստեփանավանում հիշված լեռնանցքի մոտակայքում։ Եվ իհարկե, Երևանում Պուշկինի փողոց կա։
Դա տարօրինակ չէ, չէ որ իր ստեղծագործություններում Ալեքսանդր Պուշկինը հաճախ է հիշատակել մեր երկիրը։ Հայ հանդիպում է «Օնեգինի ճանապարհորդության հատվածներում», երբ բանաստեղծը բնութագրում է Օդեսան։ «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» գործում Պուշկինը նկարագրում է հյուրասեր հայ ընտանիքի, ում տանը ինքը գիշերել է։
Պուշկինը ունեցել է շատ հայ ընկերներ։ Նա հարաբերություններ է պահպանել Աբամելեկ հայկական իշխանական տոհմի ներկայացուցիչների հետ, որոնց հետ ծանոթացել է դեռևս Ցարսկոսելկյան լիցեյում։ Պատանի Աննա Աբամելեկին, ով հետագայում դարձել է թարգմանչուհի և բանաստեղծ, Պուշկինը բանաստեղծություն է նվիրել։ Բանաստեղծի մտերիմ ընկերներն են եղել հայ պաշտոնյա Արտեմի Խուդոբաշեվը և արքեպիսկոպոս Գրիգորի Զախարյանը։ Նրանք մտերմացել են բանաստեղծի հարավային աքսորի ժամանակ։ Պուշկինը նաև ծանոթ է եղել ապագա մեծագույն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ։
Պուշկինի բանաստեղծությունները առաջին անգամ հայերեն են թարգմանվել նրա կյանքի օրոք։ 1836 թվականին Մկրտիչ Էմինը հայերեն է թարգմանել «Բախչիսարայի շատրվանը» և «Կովկասի գերին»։
Հայաստանի նկատմամբ Պուշկինի սրտահույզ վերաբերմունքը դարձել է այն բանի գրավականը, որ այսօր էլ մեծագույն ռուս բանաստեղծին մեր երկրում հիշում են, նրան դասախոսություններ և ցուցահանդեսներ են նվիրում, նրա ստեղծագործությունները շարունակում են հրատարակել հայերենով։ 2023 թվականի մայիսին Երևանում ցուցադրվել է «Ռուս գրողները և ուղղափառությունը» 12 հատորանոց գրքային հավաքածուն, որում այդ թվում խոսվում է Պուշկինի ստեղծագործության մեջ Հայաստանի թեմայի մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ հավաքածուն ուղարկվել է շրջագայության ԱՊՀ երկրներով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան