Հայաստանի խորհրդարանի խոսնակը պահում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի ապակառուցողական գիծը: Դա հետևում է լրագրողներին տված նրա հարցազրույցից: Ըստ Ազգային ժողովի խոսնակի՝ ՀԱՊԿ զորավարժությունները սպառնում են մեր երկրի անվտանգությանը: «Եթե զորավարժություններ անցկացվեն Ջերմուկի մերձակայքում, ինչո՞վ դա կավարտվի: Նրանք կգան, կանցկացնեն զորավարժություններ ու կհեռանան, իսկ մենք դեմ առ դեմ կմնանք մեր հակառակորդի ու Թուրքիայի հետ», — հայտարարել է Ալեն Սիմոնյանը:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը ռազմական օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին, ինչն ինքստինքյան նշանակում է դաշնակիցների ռազմական ստորաբաժանումների մուտք մեր երկրի տարածք: Անգամ զորավարժությունների ձևաչափով ՀԱՊԿ զինծառայողների մուտքը Հայաստանի անվտանգության լուրջ երաշխիք է: Սակայն հիմա դա, չգիտես ինչու, ընկալվում է իբրև սպառնալիք:
Նույն հարցազրույցում խորհրդարանի խոսնակը կրկին խոսել է հասցեական քաղաքական գնահատականների վերաբերյալ ու օրինակ բերել Ֆրանսիային ու Միացյալ Նահանգները: Սակայն Փարիզի զայրացած բանաձևերն ու ԱՄՆ Պետդեպի կոչերը չստիպեցին Ադրբեջանին հեռանալ զբաղեցրած դիրքերից կամ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Ընդհակառակը՝ արևմտյան երկրներն ընդլայնում են Ադրբեջանի հետ համագործակցությունը: Օրինակ, 2022 թվականին Ադրբեջանը 12,3%-ով (մինչև 11 400 000 000 խորանարդ մետր) ավելացրել է գազի մատակարարումը Եվրոպա: Դա Ադրբեջանից մատակարարումների 51%-ն է: Ընթացիկ տարում նրանք ավելի շատ գազ կմատակարարեն Եվրոպա՝ 12 000 000 000 խորանարդ մետր: Իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեի համալրումն ապահովում է հենց նավթագազային սեկտորը:
Այդ իսկ պատճառով Սիմոնյանի գործողություններում դժվար է տրամաբանություն գտնել: Խորհրդարանի խոսնակը մի՛ կողմից ՀԱՊԿ-ից գործողություններ է պահանջում, իսկ մյուս կողմից շարունակում է ՀԱՊԿ-ի հասցեին Փաշինյանի ապակառուցողական հռետորաբանությունը՝ բացարձակ չմտածելով երկրի իրական անվտանգության մասին:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան