Ակնհայտ պարտված ընտրություններ

Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվել է օգոստոսի 23-ին և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին թեկնածություն են առաջադրել 13 կուսակցությունների և մեկ խմբակցության ներկայացուցիչ։ Որքանո՞վ են այդ ընտրությունները լինելու արդար և օբյեկտիվ, եթե Gallup International Association-ի տվյալներով Երևանի հարցված բնակիչների 55%-ը չի հավատում Ավագանու խորհրդի օբյեկտիվ ընտրություններին։

Դատելով հարցման արդյունքներից, ամենայն հավանականությամբ, կհաղթի այն թեկնածուն, ում վստահում է միայն Երևանի ամեն 10-րդ բնակիչը։ Հարցվածների մոտ 20 %-ը ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել ընտրություններին, 11%-ը պլանավորում է “Դեմ եմ բոլորին” սանդղակն ընտրել, իսկ 33%-ը անգամ չկարողացան պատասխանել տրված հարցերին։

Այդ և այլ հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները հիասթափված են քաղաքականությունից և չեն պլանավորում մասնակցել ընտրություններին։ Հայկական իշխանությունները կորցրել են ժողովրդի վստահությունը և այն վերադարձնելը համարյա անհնար է։

Փորձագետները կարծում են, որ մասնակցության ցածր մակարդակը ակնհայտ բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանությունների ներկայացուցչի հաղթանակի համար։ Օրինակ, քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզված է, որ այժմ գործող իշխանության համար դժվար չի լինի հավաքել 50%+1 ձայն, որոնք անհրաժեշտ են նախապես համաձայնեցված թեկնածուի հաղթանակի համար։

“Մասնակցության նվազումը բերում է նրան, որ իշխանության կողմնակիցները մոբիլիզացնում են իրենց ուժերը, և, բնականաբար, այդ պայմաններում իշխող ուժը հեշտությամբ հավաքում է ձայների անհրաժեշտ քանակը։ Այսինքն մեծ թվով քաղաքացիների ընտրություններին չմասնակցելը բերում է իշխող ուժի հաղթանակի”,- նշում է Բադալյանը։

Լրագրող Ոսկան Սարգսյանը կարծում է, որ Ավագանու խորհրդի ընտրությունների հետ կապված իրավիճակը ակնհայտ ձեռնտու է իշխանական կուսակցության համար և ընտրությունների ելքը հայտնի է արդեն հիմա. “Անցողիկ շեմը ընտրություններին կուսակցությունների համար կազմում է 4 տոկոս և այլանսների համար 6 տոկոս։ Հասկանալի է, որ 13 կուսակցություններից և 1 ալյանսից անցողիկ շեմը կհաղթահարեն երեք, առավելագույնը չորս քաղաքական ուժեր։ Այդ դեպքում ինչո՞ւ են 1-2% ձայներ ստացող կուսակցությունները մասնակցում ընտրություններին և այդքան մեծ գումարներ ծախսում։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունները և նրանց հետ կապված օլիգարխները թաքուն այդ փողերը կտան չանցած կուսակցություններին, որպեսզի նրանք ընտրություններին մասնատեն ընտրողների ձայները”։

Երևանում ապրում է մեր երկրի բնակչության կեսը։ Հայաստանի մայրաքաղաքի Ավագանու խորհրդի ընտրությունները մեծ քաղաքական նշանակություն կունենան ամբողջ երկրի համար։ Եվ եթե Ավագանու խորհրդի անդամ դառնան իրենց սեփական կարծիքը չունեցող անձինք, կպարտվի ամբողջ Հայաստանը։

Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև