Մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավագանու խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենի “Աջափնյակ” կայարանի նախագիծը պատրաստ է, դրա մշակման համար անցյալ տարվա մարտին հատկացվել էր 1,1 մլրդ դրամ։ Այժմ իրականացվում են անհրաժեշտ փորձաքննություննները, որոնցից հետո կսկսվի նոր կայարանի շինարարության փուլը, այն կտևի չորս տարի։
Ավինյանը նշել է, որ նոր կայարանը թույլ կտա մետրոյում ուղևորափոխադրումները ավելացնել 20%-ով։ Կայարանի կառուցումը սկսվել էր դեռևս խորհրդային տարիներին, այն ժամանակ մետրոյի “Բարեկամություն” կայարանից թունել էր փորվել Հրազդանի կիրճի ուղղությամբ։ Կայարանը պլանավորվում է կառուցել Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում, անհրաժեշտ է նաև դեպի կայարան կառուցել կամուրջ Հրազդան վրայով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան