ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթ երկրի խոշորագույն՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից հետո տեղում հերթապահություն է կազմակերպվել: 5 հազար քառակուսի մետր տարածքում կուտակված աղբը կրակի էր մատնվել, այն հաջողվեց մարել 14 մարտական հաշվարկի և 8 հրշեջ մեքենայի ներգրավվածությամբ:
Աղբավայրի տարածքում հերթապահությունն իրականացրել է ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը:
Հրդեհը մարելու համար պահանջվել է 478 տոննա ջուր և 13 բեռնատար հող։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան