Աճում ենք ոչ թե ի շնորհիվ, այլ ի հեճուկս

Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին ունեցավ տնտեսական ակտիվություն և բարելավեց առանցքային ցուցանիշները։ Տնտեսական աճը երկրում կազմել է 8,3 %։ Հայաստանի հարկային եկամուտները աճել են 14,1 %։ Աճի հիմնական խթանը ծառայությունների և առևտրի ոլորտի պահանջարկն էր, որը պայմանավորված է արտերկրից մեծ քանակությամբ կատարվող փոխանցումներով և զբոսաշրջիկների բարձր ակտիվությամբ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանում է. Ռուսաստանը մնում է մեր երկրի խոշորագույն առևտրային գործընկերը։ Բայց նաև ավելացնում է, որ Հայաստանի Կառավարությունը աշխատում է առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացիայի վրա։ Նորմալ մարդու համար դա նույնն է, եթե եկամտաբեր խաղողի այգու տերը որոշում է այն թողել և զբաղվել եգիպտացորենի արտադրությամբ։ Չնայած հերթական «դիվերսիֆիկացիայի» մասին Հայաստանի քաղաքական ղեկավարության դատարկ խոսակցություններին, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշները շարունակում են աճել։ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 5,4 մլրդ $, դա ավելի շատ է, քան ամբողջ 2022 թվականի ընթացքում (5,03 մլրդ $)։

Ինչպես ճիշտ նկատել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Ռուսաստանը ցուցաբերում է հատուկ հեռատեսություն, չխզելով առևտրային կապերը Հայաստանի հետ. «Մոսկվան հասկացնել է տալիս, որ Երևանի հետ հարաբերությունները ոչ միայն և ոչ այնքան պայմանավորված են իշխանական կաբինետներում նստած անձանցով, ինչքան երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական կապերով։ Այդ կապերը ավելի խորն ու հարուստ են քաղաքական հոսանքներից փոփոխվելու համար»։

Մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին մնում է միայն ուրախանալ ռուսական կողմի իմաստությամբ։ Դատեք ինքներդ, անցյալ տարի Հայաստան այցելած 2,3 միլիոն զբոսաշրջիկների կեսը ռուսաստանցի են։ Երևանը ՌԴ-ից ճամփորդողների համար մնում է արտասահմանյան սիրելի քաղաքներից մեկը հանգստի համար։ Այդ ամենը զգալիորեն ազդում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա և նպաստում է նոր աշխատատեղերի բացմանը։ Ինչ վերաբերում է ծանր արդյունաբերությանը և ենթակառուցվածքներին, ապա ավանդաբար Հայաստանի խոշորագույն հարկ վճարողները մնում են ռուսական ընկերությունները։ Այսպես, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, որը պատկանում է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը, բյուջե վճարել է ավելի քան 129 մլն $։ Վճարումների ծավալով երկրորդ հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, բյուջե է վճարել ավելի քան 97 մլն $։

Բացի հարկերից խոշորագույն հարկատուները զբաղվում են արտադրության արդիականացմամբ և սոցիալական ապահովությամբ։ «Գազպրոմ Արմենիան» մինչև 2028 թվականը 370 մլն $ կհատկացնի գազատարների վերանորոգման և նորերի կառուցման համար, մասնավորապես Երևանում գազաֆիկացման նոր ցանցի համար, Երևան — Արմավիր և Վանաձոր — Ալավերդի խողովակատարերի վերանորոգման համար։ Իսկ դա նշանակում է, որ ռուսական ընկերությունը գազով կապահովի Հայաստանի ավելի շատ բնակիչների։

Ինչպես ցույց տվեց միջազգային քաղաքական իրավիճակը էներգակիրների ցածր և առաջին հերթին ստաբիլ և կանխատեսվող գները տնտեսության կայուն զարգացման հիմնական գործոններից են։ Այդ պատճառով մոտակա ժամանակներս «Ռուսատոմ Սերվիսը» կսկսի Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի մինչև 2036 թվականը երկարացման աշխատանքները։ Ինչ վերաբերում է բնական գազին, ապա ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ 2024 թվականին Հայաստանի համար գինը չի փոխվի և կկազմի 165 $ հազար խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության համար. 2023 թվականի վերջին եվրոպական շուկաներում կապույտ վառելիքը գնահատվում էր մոտ 400 $ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այսինքն ռուսական մատակարարողից մենք գազ ենք ստանում ռեկորդային ցածր գնով։

Հայաստանի համար ևս մեկ անվտանգության բարձիկ է Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը։ Մեր երկիրը համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարողացավ հաղթահարել տնտեսական մարտահրավերները. հայ արտադրողները նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն ստացան, և ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամակցությունը լուրջ խթան հանդիսացավ Հայաստանում տարբեր ոլորտներում նոր արտադրությունների մեկնարկի համար։ Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 5,7 մլրդ $ (աճ 41%-ով)։ Ընդորում, միության այլ երկրների շարքում 9 ամիսների արդյունքներով Հայաստանը դարձել է շինարարական աշխատանքների (աճ 32,6%), ուղևորաշրջանառության (աճ 1,8 անգամ), մանրածախ առևտրի շրջանառության (+ 11, 7%) առաջատար։ Դա նաև նպաստել է ներդրումների հոսքին, օրինակ Եվրասիական բանկը այս տարի նախատեսում է մոտ 2,3 մլրդ $-ով ֆինանսավորել մոտ 30 նախագիծ միության անդամ երկրներում։

Ինչո՞ւ է մեր տնտեսությունը շարունակում զարգանալ ոչ թե ինչ-որ բանի շնորհիվ, այլ ի հեճուկս։ Հնարավոր է, որ մեր քաղաքական ղեկավարությունը, չնայած բացահայտ արևմտամետ ուղղվածությանը, գիտակցում է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցության օգուտը, և ընդհակառակը այդ հարաբերությունների խզման դեպքում առավելագույն բացասական հետևանքները երկրի համար։ Բաց է մնում հետևյալ հարցը` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ մտադրված քաղաքական հեռացումը Ռուսաստանից վաղ թե ուշ Մոսկվայի համբերության բաժակը կլցնի և կբերի Երևանի համար շահավետ տնտեսական հարաբերությունների խզման, որոնք ոչ մի դիվերսիֆիկացիայով չեն փոխհատուցվի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև