Աճ ի հեճուկս ամեն ինչի

Այսօր մեր ժողովուրդը բարդ ժամանակներ է ապրում։ Այժմ երկրի բոլոր գիտակից բնակիչները, հասարակական կազմակերպությունները և կամավորները օգնում են արցախահայերին լուծել բնակության վայրի, ուտելիքի և տաք հագուստի հետ կապված հարցերը, փորձելով ինչ-որ կերպ կազմակերպել նրանց կենցաղը։ Դրա հետ մեկտեղ մեդիադաշտում ավելի հաճախ են լսվում մանիպուլյացիոն և անհեռատես հայտարարություններ Հայաստանի և գործընկերների հարաբերությունների մասին։ Երբեմն թվում է, որ մեր քաղաքական ղեկավարությունը այնքան ոչ ադեկվատ է, որ ուզում է լրիվ խզել դաշնակիցների հետ բարեկամությունը, որոնք կարող են գոնե ինչ-որ չափով խաղաղություն և տնտեսական կայունություն ապահովել։

Հայաստանը արդեն ութ տարի է Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Եկեք հիշենք, թե ինչու 2014 թվականին կազմակերպությանը միանալու որոշում ընդունվեց և թե դա մեզ ինչ տվեց։ Այսօր նայելով Հայաստանի տնտեսությանը, կարելի է հանգել այն եզրակացության, որ այն ժամանակ իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել։ Դրա շնորհիվ այս ութ տարիների ընթացքում տնտեսական աճի կտրուկ աճ է գրանցվել, որը հանգեցրել է զբաղվածության աճի և նոր ներդրումների։

Այսօր ԵԱՏՄ շրջանակներում շարունակում են բարձրանալ աշխատավարձը, բնակիչների եկամուտները և այլ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ։ Փորձագետ Թութուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը կաճի այդ թվում նաև տեղափոխվածների և արտադրողականության բարձրացման հաշվին։

2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրությունը գումարային արտահայտմամբ կազմել է 63,7 տրլն ռուբլի և անցյալ տարվա հունվար — հուլիս ամիսների համեմատ աճել է 2,8 %-ով։ ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների արտադրողների գները 2023 թվականին 2022-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 2,4%-ով։

Աճում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալը։ Միայն 2023 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը աճել է 13%-ով։ Ընդորում Հայաստանը ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ համարյա 3 անգամ։ Հայաստանը առևտրի և ծառայությունների ոլորտում առաջատար է։ Առաջին կիսամյակում մեր երկիրը ցույց է տվել ՀՆԱ-ի ռեկորդային աճ — 11, 2%։ Դա շատ ավելի բարձր է, քան կազմակերպության անդամ այլ երկրների մոտ։

Ինչ վերաբերում է արտադրության, արդյունաբերական օբյեկտների և տնտեսության այլ ոլորտների հետագա զարգացմանը, ապա եթե 2023 թվականի I քառամսյակում ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ ներդրումների մակարդակը աճել է 64, 3%-ով, Հայաստանում այդ ցուցանիշը աճել է 3,2%-ով։ Նշենք, որ ԵԱՏՄ շրջանակներում հիմնական ներդրողը, որը դաշնակիցների, այդ թվում Հայաստանի տնտեսության զարգացման մեջ ներդրումներ է կատարում, Ռուսաստանն է (86% ներդրումների ընդհանուր ծավալից)։

ԵԱՏՄ երկրները աստիճանաբար անցնում են ազգային արժույթով վճարման։ Դրանց ծավալը այժմ կազմում է 83%։ Հայաստանը և Ռուսաստանը վերջնականապես դադարեցրել են դոլարով և եվրոյով վճարումները։ Փորձագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ վճարումները ռուբլիով կօգնեն շրջանցել արժութային տատանումների բացասական ազդեցությունը։

Մեծ աշխատանք է տարվում ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների հարմարավետության բարձրացման համար։ Օրինակ, Միության անդամ երկրների բոլոր քաղաքացիները հավասար աշխատանքային իրավունքներ ունեն։ ԵԱՏՄ բոլոր երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընդունվում են հայկական բուհերի դիպլոմները, գիտական կոչումների մասին փաստաթղթերը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում որակավորված մասնագիտական գործունեության համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից դուրս։
Ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում զգալի ցածր են բջջային կապի գները, իսկ մինչև 2025 թվականը միջազգային ռոումինգը նախատեսում են ամբողջությամբ չեղարկել։

Բայց այս ամենը մեկ րոպեում կարող է դադարեցվել հակառուսական քաղաքականության պատճառով, որը վարում է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր քան երբևէ բարձր է բոլոր ինտեգրացիոն գործընթացներից Հայաստանի դուրս գալու հավանականությունը։ Արդյունքում մեզ սպասվում են տնտեսության սառեցում, երկրի բնակչության բարեկեցության նվազում և տուրիստական ոլորտի մեծ խնդիրներ, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից է։ “Հայաստանի այժմյան ղեկավարությունը չի կարող ներկայացնել քաղաքացիական հասարակությունը, տնտեսությունը, գործարարներին, Հանրապետության բոլոր գյուղացիներին, որոնք վերջին 10 տարիների ընթացքում գոյություն են ունեցել և զարգացել են հենց ԵԱՏՄ-ի շնորհիվ։ Ես կարծում եմ, որ դա բացարձակ ինքնասպանություն է և՜ տնտեսական, և՜ քաղաքական առումով”,-նշում է Մանասերյանը։
Ո՜չ Եվրոպայի երկրները, ո՜չ ԱՄՆ-ն պատրաստ չեն մեր երկրին այդպիսի պրեֆերենցիաներ տալ, որ Հայաստանին տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը և Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Եվ Փաշինյանը, ով արդեն ակնհայտ խաղում է Ռուսաստանի դեմ, գիտի այդ մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև