Աբրահամյանը հաղթել է Իրանում

 | 

Իրանում ավարտվել է շախմատի Caspian Sea International Chess Festival միջազգային մրցաշարը։ Ինչպես հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայում В խմբի հաղթող է դարձել մեր երկիրը ներկայացնող Ռադիկ Աբրահամյանը, ում հաջողվել է հավաքել 11 հնարավոր միավորից 10 միավոր։

Իրանական Ռեշտեում կայացած մրցաշարին հաջող ելույթը թույլ է տվել Ռադիկ Աբրահամյանին բարձրանալ միջազգային վարկանիշում միանգամից 176 կետով։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լևոն Բաբուջյանը ելույթ է ունեցել А խմբում, 9 հնարավորից հավաքել է 6 միավոր և գրավել 5-րդ տեղը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև