93 տարի առաջ ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը

 | 

1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում (այժմ Գյումրի) ծնվել է թատրոնի և կինոյի տաղանդավոր դերասան, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանը։ Նա խաղում էր թատրոնում և շատ կինոնկարներում՝ իր խաղով դառնալով ամբողջ Խորհրդային Միության սիրելին։

Ֆրունզիկ Մկրտչյանը իր դերասանական ուղին սկսել է Հայաստանում։ Նա խաղում էր դրամատիկական խմբակում և ինքնագործ թատրոնում, իսկ հետո ընդունվել է Երևանի թատերական գեղարվեստական ինստիտուտ։ Թատրոնում աշխատելու տարիներին Մկրտչյանը խաղացել է համարյա ամբողջ դասական խաղացանկը՝ ցար Գվիդոնից մինչև Սիրանո դե Բերժերակ։

Մկրտչյանի համար համամիութենական դեբյուտ դարձավ Գեորգի Դանելիայի “Երեսուներեք” կատակերգության մեջ խաղացած դերը։ Չնայած այն բանին, որ կինոնկարը երկար ժամանակ չէին թույլ տալիս ցուցադրել էկրաններին, դերասանի մասին իմացան խորհրդային լավագույն ռեժիսորները։ Ֆրունզիկին սկսեցին իրենց ֆիլմերի համար հրավիրել Լեոնիդ Գայդայը, Ռոլան Բիկովը և այլ վարպետներ։ Այդ պրոֆեսիոնալների հետ աշխատանքի շնորհիվ Մկրտչյանը կարողացավ առավելագույն կերպով բացահայտվել որպես դերասան։

“Կովկասի գերուհին” և “Միմինո” ֆիլմերը դերասանին գլխապտույտ փառք բերեցին։ Դերասանին սկսեցին ճանաչել մետրոյում և ռեստորաններում, նրան մոտենում էին փողոցում։ Նկարահանումների ժամանակ Մկրտչյանի արած էկսպրոմտները դարձել են թևավոր խոսքեր և մինչև այժմ ակտուալ են։

Ֆրունզիկ Մկրտչյանը կարողանում էր որսալ իր հերոսների ազգային կոլորիտի ամենանուրբ նյուանսները։ Խորհրդային Միության դերասանները այն ժամանակ ապրում և աշխատում էին մեկ խմբով, առանց մերոնց և ուրիշների բաժանման։ Ազգային հանրապետությունների շատ արտիստներ սովորում էին ճանաչված վարպետների մոտ, իսկ հետո վերադառնում էին իրենց ծննդավայր և օգնում զարգացնել հանրապետությունների յուրօրինակ արվեստը։ Այդ միտման շնորհիվ մենք ընդհանուր մշակութային ժառանգություն ունենք, որը իր մեջ ներառում է Խորհրդային Միության բազմաթիվ ժողովուրդների աշխատանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև