2024 թվականին կմեկնարկի Դիլիջանի ու Պուշկինի թունելների հիմնանորոգումը

 | 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ հաջորդ տարի Հայաստանի հյուսիսում կմեկնարկի Դիլիջանի ու Պուշկինի ավտոմոբիլային թունելների հիմնանորոգումը: Վերանորոգման ընթացքում թունելները երթևեկության համար որոշ ժամանակով փակ կլինեն: Դիլիջանի թունելի փոխարեն կօգտագործվի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի միջև ընկած ճանապարհը, որը վերջերս վերանորոգվել էր:

Երկրի ճանապարհներին ծանրաքաշ մեքենաների ավելացած մեծ հոսքի պատճառով նախարարությունը նախատեսում է 2024 թվականից ավելի շատ վերանորգման ու պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել կամուրջների վրա, որոնք դժվարությամբ են դիմանում նման ծանրաբեռնվածությանը: Հաջորդ տարի բյուջեից 153 մլրդ դրամի հայտ է ներկայացված ճանապարհների կառուցման ու վերանորոգման համար: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև