Ամստերդամում վավերագրական ֆիլմերի փառատոնի ժյուրին հայ ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային “1489” կինոնկարին “Լավագույն ֆիլմ” և FIPRESCI անվանակարգերում մրցանակներ է շնորհել։ Կինոքննադատները այդ ֆիլմը անվանել են “սերնդի ձայնը բացահայտող և անգամ ամենախոցելի պահերին տեսախցիկի հետ համապատասխանող”։
Կինոնկարը բացահայտում է 44-օրյա պատերազմի իրադարձությունները։ Վավերագրական աշխատանքը հեռախոսի հասարակ տեսախցիկով ֆիքսում է այդ իրադարձությունների սարսափը և մտերիմներին կորցրած ընտանիքի վիշտը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան