Մայիսի 26-ին տոնում ենք հաղթանակը Սարդարապատի ճակատամարտում, մեր նախնիների հաղթանակը հերթական ճակատամարտում մեր ժողովրդի անկախության համար։ Հայաստանը ինքնավարություն ստացավ, իսկ Արարատյան դաշտի հյուսիսային հատվածում ապրողները խուսափեցին ցեղասպանությունից։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918 թվականի փետրվարի 10-ին չնայած Էրզինջանի խաղաղության պայմանագրին՝ թուրքական բանակը անցավ հարձակման հայկական հողերի վրա՝ նպատակ ունենալով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը և ամբողջ Անդրկովկասը։
40 հազար զինվորներ, սպաներ, աշխարհազորայիններ և մարտիկներ գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանի և նրա տեղակալ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ կռվեցին թուրքական Վեխիբ փաշայի 100 հազարանոց բանակի դեմ։
Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Սարդարապատ կայարանի մատույցներում։ Դրան մասնակցում էին Հայաստանում մնացած ռուս սպաները և զինվորները, որոնք փոքր դեր չէին կատարել հայկական բանակի կազմավորման գործում։
Կազմավորվել էր Առանձին հայկական կորպուս, որը գլխավորում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը և շտաբի պետ գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկին, ով 1917 թվականի ապրիլի 7-ից ռուսական Կովկասյան բանակի շտաբի պետն էր։
Հայկական կորպուսի շտաբի աշխատակիցների մեծ մասը ռուսներ էին։ Պորուչիկ Ներշովը շտաբի օպերատիվ բաժնի պետն էր, որտեղ աշխատում էին շտաբս-կապիտան Նիկոլայ Շումովը, փոխպորուչիկներ Միխաիլ Մեդվեդեվը, Մելենտի Դվերնիցկին և այլք։ Ճակատամարտին մասնակցել է նաև հայ-ռուսական սահմանային գումարտակը փոխգնդապետ Սիլինի գլխավորությամբ։
Ցուցաբերելով խիզախություն և զինվորական հմտություններ՝ միավորված մարտիկները կարողացան կանգնեցնել թուրքերի հարձակումը և ստիպել նրանց նահանջել մինչև Ալեքսանդրապոլ։ 1918 թվականի մայիսի 28-ին Անդրկովկասում հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, որը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի Առաջին Հանրապետություն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան