Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Տավուշում արդեն այս տարի կսկսվի ծրագիր, որի համաձայն ավագ դպրոցի ավարտական քննությունների արդյունքները կարելի է օգտագործել բուհ ընդունվելիս։ Ամբողջ երկրում համակարգը կաշխատի 2026 թվականին։Պաշտոնապես հայտարարվել է, որ այժմ ավարտական թեստային առաջադրանքները կձևավորվեն նոր ծրագրի չափորոշիչները հաշվի առնելով և պետք է համապատասխանեն ընդունվողների նկատմամբ բուհերի պահանջներին։
Երևանի քաղաքապետարանում հայտնել են, որ փուլ առ փուլ հասարակական տրանսպորտից կվերացվի կանխիկ գումարը։ Այսպես, ավտոբուսի վարորդները շուտով կդադարեն կանխիկ ուղեվարձ վերցնել, մանրել և մանրը հետ վերադարձնել։ Դա թույլ կտա նաև բացառել այն դեպքերը, երբ վարորդը օրվա վերջում կանխիկի մի մասը պահում է իրեն։Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ մայիսի 1-ից մայրաքաղաքի իշխանությունները կփոխեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման կարգը։Քաղաքապետարանում նաև նշել են, որ ավտոբուսներում տեսախցիկները աշխատում են և ֆիքսում խախտումներն ու պատահարները։Բացի այդ իշխանությունները քաղաքացիների...
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով երկրում հասարակական գրագիտության ցածր մակարդակ է նկատվում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Այդ ոլորտում բազմաթիվ խնդիրները կապված են ինչպես անձնական տվյալների պաշտպանության կեղծ պատկերացումների, այնպես էլ ԶԼՄ-ների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ոչ բավարար գիտելիքների հետ։Օրինակ, երբեմն ծնողները անգիտակցաբար իրենց երեխաներին վտանգի են ենթարկում, երբ հրապարակում են նրանց անձնական տվյալները, այդ թվում նկարներն ու տեսանյութերը։Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով անձնական տվյալների անվերահսկելի...
Անցյալ շաբաթ Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները ստիպված էին բացատրել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները այն մասին, որ պետպատվերով բուժման հնարավորությունները սպառվել են։ Նախարարությունում պնդում են, 43-ից 2 պլանային միջոցառումները իրականացվում են հերթով, որը գործում է “Armed” հավելվածում։ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետպատվերների հետ կապված իրավիճակը ներկայացրել էին որպես “խառնաշփոթ” և Հայաստանի ամբողջ առողջապահության նախարարության “անհաջողություն”։ Հաղորդագրություններում պնդում էին, որ “Դժվար հասանելի արտահիվանդանոցային ախտորոշիչ...
Անցյալ շաբաթ Հայաստանի Կառավարությունը վերջապես հիշել է Արցախի ուսուցիչների մասին, որոնց բնակության վայրի փոփոխության պատճառով ժամանակից շուտ կասեցվել են աշխատանքային պայմանագրերը և նրանք զրկվել են աջակցության ծրագրից։Կես տարի տևած դիմումներից հետո վերջապես որոշվել է մարդկանց իրենց իրավունքները վերադարձնել։ Բայց միայն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։Հայաստանի կրթության նախարարության տվյալներով անցյալ տարվա վերջին երկրի դպրոցներում աշխատանքի է ընդունվել Արցախի բռնի տեղահանված ուսուցիչներից 400-ը։ Դա ոլորտի մասնագետների միայն մեկ երրորդն է։ Աջակցության ծրագիրը թույլ կտա ուսուցիչների ավելի...
Կառավարությունը արդարադատության նախարարությանը լրացուցիչ 140, 1 մլն դրամ է հատկացրել պահուստային ֆոնդից 221 լրացուցիչ էլեկտրոնային սարքավորումների ձեռքբերման համար։ Դրանցից 127-ը տնային կալանքի համար և 94-ը վարչական վերահսկողության համար։ Էլեկտրոնային հսկման սարքավորումների միջոցով Հայաստանի արդարադատության նախարարությունը վերահսկում է կասկածյալների տեղաշարժը։2023 թվականին գնվել էր 661 էլեկտրոնային սարքավորում, իսկ 2024 թվականին ևս 184։ Դրանցից 776-ը արդեն օգտագործվում են, և Կառավարության տվյալներով մնացած 69-ը թևնոցը կօգտագործվեն 3 ամսվա ընթացքում։ Էլեկտրոնային թևնոցների կիրառման դեպքերը...
ՆԳՆ Փրկարարական ծառայության ներկայացուցիչները հայտնել են անցյալ շաբաթ Հրազդանի կիրճում տեղի ունեցած հրդեհի մասին։ Հաղթանակի կամրջի տակ բռնկված հրդեհի շիջման համար օպերատիվ ուղարկվել է 3 հրշեջ-փրկարարական հաշվարկ, սակայն վտանգը ամբողջությամբ լիկվիդացվել է միայն 2 ժամ անց։Նշվում է, որ կրակից տուժել են որպես տնակ օգտագործվող 2 վագոն 54 և 22,5 քառակուսի մետր մակերեսով։ Մի փոքր այրվել են նաև երեք ծառ, ավելի լուրջ հետևանքներից հնարավոր է եղել խուսափել։
Տնտեսական գիտությունների դոկտոր Գրիգորի Վահանյանը անցյալ շաբաթ պատմել է, որ Հայաստանում վերջին տասնամյակում երկու անգամ կրճատվել է թեկնածուական ատենախոսություն պաշտպանածների թիվը, 150-ով պակասել է գիտությունների դոկտորների թիվը, 1000-ով գիտությունների թեկնածուների թիվը, 2000-ով պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը բուհերում։ Սովորողներ և սովորեցնողներ չկան։Նշվում է, որ մտավոր կապիտալի ինդեքսով մեր երկիրը զբաղեցնում է 91-րդ տեղը, զիջում է մոտակա հարևաններին։ Վահանյանը նաև հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի միտքը, որով հպարտանում են իշխանությունները, աբսուրդ է. ինչպե՞ս կարող են այնտեղ սովորել...
Կիրանցը դարձել է Հայաստանի տարածքային ամբողջականության համար պայքարի գլխավոր պատվարը։ Երեկ Տավուշի գյուղի բնակիչների խաղաղ երթը Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի հետ կապված վերածվել է ոստիկանական անիրավության կանանց, ծերերի, լրագրողների, հասարակական գործիչների և հոգևորականների դեմ։ Չնայած հատուկ միջոցների կիրառմանը, կիրանցիները չեն հանձնվել և համարյա վռնդել են «սև բերետներին» իրենց հողից։Բողոքի ակցիայի մասնակիցների դեմ լուսաձայնային նռնակներ են կիրառել, որից հետո հինգ բնակիչների (նրանցից չորսը կանայք են) տարել են շտապ օգնության մեքենաներով։ Իշխանությունները ամեն կերպ հերքում են, բայց...
Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը հստակ սահմաններ անցկացրին հասարակ մարդկանց և կառավարության միջև։ Ավելի ու ավելի բացահայտ է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի անասնական վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր նրան երբևէ իշխանության են բերել, իսկապես հավատալով, որ նա Հայաստանին բարին է ցանկանում և կպայքարի մեր ապագայի համար։Երեկ բողոքի ակցիայի մասնակից տավուշցիների նկատմամբ, որոնց շարքերում էին կանայք, ծերեր, հաշմանդամներ, Արցախյան պատերազմների վետերաններ, հոգևորականներ և անգամ երեխաներ, միայն ուժ չեն կիրառել. փորձելով ցրել բողոքի ակցիաների մասնակիցներին «սև բերետները» կիրառել են անգամ...