“Զինվորի Տան” հիվանդները ելույթ են ունեցել համերգի ժամանակ

 | 

“Զինվորի Տուն” կենտրոնում վերականգնողական բուժման համար գտնվող նախկին զինծառայողները Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել են “Իմ հայրենիքին” համերգին։ Հաշմանդամի անվասայլակի վրա գտնվող հինգ զինծառայողներ “Կյանք ու կռիվ” ֆիլմի երաժշտության ներքո պարել են, իսկ պրոթեզավորված զինծառայողները պարել են “քոչարի” ազգային պարը։

Համերգին ներկա են եղել Հայաստանի Կառավարության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ և զոհված զինվորների հարազատներ։
“Զինվորի Տանը” անվճար ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած զինծառայողները, զինծառայող հաշմանդամները, զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած Հայաստանի քաղաքացիները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև