Հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ հայտարարեց Հայաստանի նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին: Այդ պահից ի վեր այս հարցն իրենց պաշտոնական ելույթներում ու հարցազրույցներում մշտապես շոշափում են ինչպես անձամբ Փաշինյանն, այդպես էլ նրա թիմի անդամները:
Մեր երկրում այլևս ոչ ոք չի զարմանում Փաշինյանի կառավարության հակահայկական կործանարար որոշումներից: Ու սահմանադրության փոփոխության թեմայով պատմությունը, որի մասին Ալիևի հետ միաձայն բազմիցս հայտարարել է Նիկոլը, նման որոշումներից մեկն է: Իսկ որո՞նք են սահմանադրական բարեփոխումների նպատակները: Դրանցից մեկը, թերևս, հասարակության կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերի սահմանափակումն է: Պատճառը պարզ է. այս պահին այն միակ ինստիտուտն է, որը գործող իշխանության ու նրա արևմտյան կուրատորների վերահսկողությունից դուրս է:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քանիցս հայտարարություններ է արել՝ թելադրված Հայաստանի և Արցախի բնակիչների ճակատագրի համար մտահոգությամբ: 44-օրյա պատերազմից հետո նա Փաշինյանին հրաժարականի, իսկ խորհրդարանին՝ նոր վարչապետ ընտրելու ուազգային համաձայնության կառավարություն կազմավորելու կոչ արեց: Կաթողիկոսն ընդգծեց, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, ու դրանով արտահայտեց հայերի մեծամասնության համախմբված դիրքորոշումը: Ակնհայտ է, որ Նիկոլը սեփական իշխանության վտանգ է զգում նման հայտարարություններից ու ձգտում է ազատվել բարձրաստիճան հոգևորականից, ով արժանի հեղինակություն է վայելում: Պատահական չէր, որ Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձն առաջին անգամ հանվեց Հանրային հեռուստատեսության եթերից: Բայց մարդիկ սոցցանցերում ակտիվորեն տարածեցին կաթողիկոսի ելույթը:
Այսպիսով, սահմանադրության ի՞նչ փոփոխությունների մասին ենք խոսում։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունները կփորձեն հիմնարար փաստաթղթից հանել 8.1 հոդվածը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Ստացվում է, որ սեփական իշխանությունն ամրապնդելու համար Փաշինյանն ու իր թիմը պատրաստ են հարվածել հայ ժողովրդի ինքնության կարևորագույն տարրին:
Ու զարմանալի չէ: Չէ՞ որ եկեղեցու վրա հարձակումը՝ ինչպես ազգային սիմվոլիզմից հրաժարվելն ու պատմությունը վերաշարադրելու փորձերը, միանգամայն տեղավորվում է հայերի պատմամշակութային կոդի փոփոխման մի շարք մեխանիզմներում։ Պատահական չէ, որ Փաշինյանի օրոք ուսումնական ծրագրերից հանեցին «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան։ 2023 թվականին Սուրբ Զատկի պատարագի ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարեց, որ ժամանակակից Հայաստանում «անտեսվում են դարավոր ավանդույթները, մեր ինքնության հենարանը հանդիսացող արժեհամակարգը, խարխլվում են ազգային և հոգևոր անվտանգության հիմքերը, որոնք հատկապես կարևոր են մեր առջև ծառացած խնդիրների հաղթահարման համար»:
Դեռևս 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո, նրա կողմնակիցները ստեղծեցին հակաեկեղեցական «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը: Նրանք հանրահավաքներ ու քայլերթեր էին կազմակերպում, մի անգամ էլ նույնիսկ ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք: Վերջերս ծնունդ առավ «Վարդանանք» շարժումը, որը նույնպես ելույթ է ունենում մեր եկեղեցու ու կաթողիկոսի դեմ: Այն գլխավորում է ոմն Անդրանիկ Դովլաթյան ԱՄՆ-ից: Նա վերջերս է տեղափոխվել Հայաստան ու մշտապես հանդես է եկել իբրև Փաշինյանի կողմնակից: Փետրվարի 24-ին շարժման անդամները մտադիր էին Էջմիածնում կաթողիկոսի դեմ հանրահավաք անցկացնել, բայց մեր հայրենասեր հասարակության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը խանգարեց սատանիստների ծրագրերին: Ենթադրյալ ցույցի վայր ժամանեցին հասարակ մարդիկ ու իրական հայրենասերներ, ովքեր հարգում են մեր արժեքներն ու մեր սուրբ եկեղեցին, բոլոր նրանք, ովքեր ներքին պոռթկում են զգացել՝ երկրում կատարվող խավարամտության դեմն առնելու ու հերթական անգամ հայ առաքելական եկեղեցուն հարվածելու փորձը կանգնեցնելու։
Ինչպես ցույց տվեցին փետրվարի 24-ի Էջմիածնի իրադարձությունները, մեր երկրում դեռ մնացել են ուժեր, որոնք պատրաստ են դիմակայել գործող իշխանությունների բացահայտ անադեկվատ ու կործանարար քաղաքականությանը: Ու այդ ուժերը Ժողովուրդն ու Եկեղեցին են, և միավորում է նրանց նպատա՛կը ՝ թույլ չտա՞լ Հայաստանի և ամեն հայկականի վերջնական փլուզումը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
ԻՀԱՐԿԵ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ և ԳԱՂՏՆԻՔ ՉԷ,ՈՐ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԻԿՈՒՆՔ ԿԱԳՆԱԾ ՈՒԺԵՐԸ ( ԴՐՍԻ ԳԼՈԲԱԼԻՍՏ _ՄԱՍՈՆԱ _ՍՈՐՈՍԻՍՏ _ԱՆԳԼՈ _ՀՐԵԱՆԵՐԸ ) , ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԱՄՆ ֊Ը և ՆԱՏՈՆ ,ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՈԼՈՐ ԾԵԳԵՐՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՜ԱԶԳԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄ ,
ԿՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ, ԻՆՔՆԱՄՈՌԱՑՈՒՄ, ԻՆՔՆԱԲՆԱՋՆՋՈՒՄ ։ ՑԱՎՈՔ ՍՐՏԻ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է Ի ՇՆՈՐՀԻՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ։ԱՅԴ ԾՐԱԳԻՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ , ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԹՆԱՆԱ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԹՇՆԱՄՈՒ ՀՐԱՄՑՐԱԾ ԹՈՒՆԱՎՈՐ ԹՄԲԻՐԻՑ , ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ և ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ։ ԻՍԿ ՈՎՔԵՐ ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ԵՆ և ՈՒԺԵՂ ԿԱՄՔԻ ՏԵՐ ՊԱՅՔԱՐԵՑԻՆ և ԱՍՏՎԱԾ ԿԿԱՆԳՆԻ ՆՐԱՆՑ ԹԻԿՈՒՆՔԻՆ ։ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ ՈՒՆԵՆՔ ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԵԿԱԾ ՀԱՎԱՏՔ ՜ ԱՌԱՋԻՆԸ ԸՆԴՈՒՆԱԾ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՜ ԱՄԵՆԱԶՈՐ Հ Ի Ս ՈՒ Ս ՔՐ Ի Ս Տ Ո Ս ԱՍՏԾՈՆ և ՆՐԱ ԽՈՆԱՐՀ ԾԱՌԱՆ , ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ , ՈՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ՈՒ ՄԻԱԲԱՆՈՒՄ ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԸ։ ԻՍԿ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՐԺՈՂԸ ԱԶԳՍ ՏԱՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ։ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻՐ ! ՄԵԿ ԲՈՒՌ ՄՆԱՑԱԾ ԱԶԳՍ ԵԹԵ ԱՐԹՆԱՑՆԻ ԻՐ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈԳԻՆ ՍԱՐԵՐ ՇՈՒՌ ԿՏԱ , ՈՒՐ ՞ ՄՆԱՑ ԹՇՆԱՄՈՒՆ