Ինքլյուզիվ զբոսաշրջության զարգացման նպատակով Հայաստանում մեկնարկել է “Հասանելի Դիլիջան” նոր նախագիծը լսողության խանգարման խնդիրներ ունեցող այդ թվում խուլ ու խուլ ու համր մարդկանց համար։ AR-Trails հավելվածում հասանելի են երեք ուղղություն. քաղաքային էքսկուրսիա Դիլիջանով, հայքինգ-տուր Ազգային պարկում և այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։
Հավելվածը երթուղիներ է հարթում և վիրտուալ գիդերի` հայերեն, ռուսերեն, անգլերեն ժեստերի լեզվի թարգմանիչների օգնությամբ ծանոթացնում է զբոսաշրջիկներին տարածաշրջանի տեսարժան վայրերի հետ։ Նախագծի կազմակերպիչներն են GoToDili թիմը Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և AR-trails-ի հետ համագործակցությամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան