Բնակարանների և սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը երկարացվել է մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նիստի ժամանակ։ Ծրագիրը իրականացվում է 2022 թվականից, 2023 թվականին դրա մասնակիցների թիվը աճել է ավելի քան 5 անգամ և հասել 7638-ի։
Ծրագրի մեջ մտնում են այն դեպքերը, երբ վարկի շրջանակներում վերանորոգման համար ծախսվում է 20%-ը (բնակարանների համար) և 30%-ը (սեփական տների համար) էներգիայի այլընտրանքային աղբյուրների, էներգախնայող շինարարական նյութերի, ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների վրա։ Բնակարանների համար տրամադրվում է մինչև 7 մլն դրամ, իսկ սեփական տների համար մինչև 10 մլն դրամ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան